Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տելու և տեղեկագրելու համար, այս մասնախումբն ալ օմանդակ մասնախումբ մը կընտրե, որպեսզի իրեն օգնե, այո օժանդակ մասնախումբն ալ յուր ճյուղերը կունենա խնդիրն յուր բոլոր ճյուղերովը քննելու. համար և այս ճյուղերուն յուրաքանչյուրն ալ մեյ մեկ մասնաճյուղեր կունենա, որը խնդիրն յուր մասնաճյուղերովը քննելեն վերջը կը անձնեն իրենց ճյուղին, ճյուղն օժանդակ մասնախումբին, օժանդակ մասնախումբն՝ մասնախումբին, մասնախումբն մասնաժողովին և այսպես խնդիրը կերթա հոն՝ ուսկից ճամբա ելած էր, հետո նորեն կուգա Դատաստանական Խորհրդո, ուր կը կատարվի դատավորությունը։ Երթա՜նք...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Աս ի՞նչ երկար ճամբորդություն է...

<ՎԵՐՋ Ա. ԱՐԱՐՎԱԾՈԻՅՆ>