Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրցաք. մենք ձեր գերին չենք, հասկցա՞ք մենք ձեր ստրուկը չենք, հասկցա՞ք. դուք պարտավոր եք մեզի երախտագետ մնալ, սակայն մենք ձեր երախտագիտությունն ալ չենք ուզեր, այլ կը փափաքինք միայն, որ ազատ թողուք զմեզ գործելու. համբերեցեք ուրեմն որ քմնցնենք ատենական գործողություններն և ներս կանչենք զձեզ։ (Պաղտասար կը մեկնի): Ես ճերմակ գինի կը խմեմ, եղբայր, օրենքը կը դատապարտե՞ ճերմակ գինի խմողները։


ԵՐԿԱԹ

Ինչո՞ւ դատապարտե, սիրելիս։


ՓԱՅԼԱԿ

Ի՞նչ կուզես, ուրեմն։


ՍՈԻՐ

Վերջացուցե՛ք: Ատյանը բացված է։ (Գրպանեն թուղթեր հանելով) Մեր գրասեղանի վրա երեք թուղթ կա։ Առաջինն տեր Կիպարի կողմե սորված է։ Այս թուղթով տեր Կիպար կը բողեքե տեր Պաղտասարի կողմեն հերյուրված զրպարտության մը դեմ և պատիվ կը պահանջե. տեր Կիպար ամբաստանված է եղեր տեր Պաղտասարի կնոջ սիրականն ըլլալու հանցանոք։ Երկրորդն ստորագրված է տիկին Անույշեն, որ չկրնալով հանդուրժել էրկան կողմե հաճախ տեղի ունեցող գանակոծությանց և հայտնվեով միանգամայն թե վերջին գանակոծությամբ յուր թևն կոտրած է՝ կը խնդրե որ էրիկն երաշխավորության ներքև դրվի, երաշխավորություն, մ՝որ ապահովե տիկինն թե չպիտի սպաննվի էրիկեն։ Երրորդն է տեր Պաղտասարին, որ յուր կնոջ անբարոյակունության մեջ գտնվիլն հայտնելով, կուզե, որ արձակէ զայն և ուրիշ կին մառնու։ Ըստ իս, առաջնություն տալու է տիկին Անույշի խնդրագրույն, որ թեև երկրորդ է թվականի կարգավ, այլ առաջինն է ստիպողականոլթյան կարգավ, ըստ որում մահու և կենաց խնդիր է։ (Սողոմե անուշ կը բերե):