Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԻՐ

Ի՞նչ հարկ ստիպեց զքեզ ծեծել զինքն և թևը կոտրել։


ՊԱՂՏԱՍԱՐ

Յուր անհավատարմությունն հաստատված է։


ՍՈԻՐ

Խնդրեն զուրս կելնեք։


ԵՐԿԱԹ

Խնդրեն մի շեղիր:


ՓԱՅԼԱԿ

Խնդրեն մի խոտորիր։


ՍՈԻՐ

Եվ միմիայն քեզի ուղղված հարցումներուն պատասխան տուր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Հետևաբար և բնականաբար հարկ է որ բաժնվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մառնելու։


ԱՆՈԻՅՇ

Մեծապատիվ տյարք, ես կը ներեմ իրեն, միայն կը խնդրեմ որ երաշխավորություն մը տա ապագային մեջ այսպիսի ընթացքի մը մեջ չգտնվելու համար։


ՍՈԻՐ

Ի՜նչ վեհանձնություն։


ԵՐԿԱԹ

Զգացմանց ի՜նչ փափկություն։


ՓԱՅԼԱԿ

Ի՜նչ հեզություն։


ՍՈԻՐ

Եվ ասանկ ընտիր կիներն բարբարոսներու ձեռք կը մնան ընդհանրապես։ Վա՛հ, տեր Պաղտասար, վահ, որ ասանկ կին մունիս և երջանկությունդ չես զգար։