Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԻՐ

Պիտի... ի՞նչ...


ԱՆՈԻՅՇ

Պիտի...


ՍՈԻՐ

Ի՞նչ պիտի։


ԱՆՈԻՅՇ

Խղդեր զիս, ա՜հ...


ԿԻՊԱՐ

Ի՛նչ անգթություն։


ՓԱՅԼԱԿ

Ի՞նչ բարբարոսություն։


ԱՆՈԻՅՇ

Ա՜հ... ա՜հ... ա՜հ...


ԵՐԿԱԹ

Տեր Պաղտասար, ձեր հանցանքն երթալով կը բազմապատկվի և ծանրակշիռ կերպարանք կառնու։ Ի՞նչ իրավունք ունիք վայրենաբար վարվելու այս խոնարհ ու համեստ կնոջ հետ։ Ինչո՛ւ համար խղդել կուզեք զինքը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ո՞վ կուզե խղդել զայն։


ՍՈԻՐ

Դուք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ե՞ս...


ՓԱՅԼԱԿ

Ուրանա՞լ կը ջանաս։


ԵՐԿԱԹ

Ամենուս առջև կատարված իրողություն մէ։


ՍՈԻՐ

Եթե մեր ներկայության այսպես գազանաբար հոշոտել կուզես զինքն, ո՞վ գիտե ինչե՛ր չես ըներ առանձին եղած ժամանակնիդ։