Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՂՈՄԵ. միշտ առ Պաղտասար

Ես քուկին գիտցած կիներեդ չեմ, խելքդ գլուխդ ժողվե՛, չխպնած, պատկերի պես կին մունիս և կելնես ուրիշ կիներո՛ւ կը քսվիս ո՞վ գիտցար դուն ինձի...


ԵՐԿԱԹ

Աս ի՞նչ է, տեր Պաղտասար:


ՍՈՂՈՄԵ

Կնիկ կա կնիկ ալ կա, չամչցա՛ծ, ամեն կնիկ մեկ չէ։


ՍՈԻՐ

Աս ալ նոր տեսարան։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ասոնց ամենը խոսք մեկ ըրած են այսօր զիս զրպարտելս (Առ Սողոմե) Ո՞վ քսվեցավ քեզի, անզգա՛մ։


ՍՈՂՈՄԵ

Ո՞վ՞պիտի քսվի. ինչու թևս կը կսմթտես....


ՊԱՂՏԱՍԱՐ

Պապանձե՛, ստախոս, և հիմա դուրս էլիր տունես, չեմ ուզեր քեզի։


ՍՈՂՈՄԵ

Տեղ մալ չեմ երթար, ես տիկնոջս հրամանին միայն կը հնազանդիմ. ամեն օր է աս, ամեն օր, քաշվելու բան չէ ա՛լ... «Սողոմե՛, քեզի համար կը խենդենամ, Սողոմե՛, քեզի շատ կը սիրեմ, Սողոմե՛, քեզի նոր կոշիկ պիտի ապսպրեմ, Սողոմե՛, ամսականդ պիտի ավելցնեմ...»։ Չեմ ուզեր ոչ կոշիկդ, ո՛չ զքեզ, կըսեմ, կը ձգեմ, կը փախչիմ, ետևես կուգա, թևես կը քաշե։ Մինչև այսօր պահեցի...


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ խաղեր են ասոնք։