Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԻՊԱՐ

Ատ ալ զրպարտություն մէ։


ՍՈԻՐ

Կամ հաստատել պետք է, ինչ որ կըսեք, կամ գոհացներ տեր կիպարը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Լումա մը չեմ կարող տալ։


ԿԻՊԱՐ

Ուրեմն ետ առեք ձեր խոսքն և ներումն խնդրեցեք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ո՛չ:


ԿԻՊԱՐ

Գիտնալ պետք է սակայն թե այլոց պատիվն ձեր խաղալիքը չէ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ոչ ալ իմս այլոց։


ԵՐԿԱԹ

Պարապ խոսքերով ժամանակ մի անցուներ, մենք ալ գործ ունինք, պիտի երթանք, մենք ամսականով չենք, մեր տղաքներն ալ հաց կուզեն իրիկվան։


ՓԱՅԼԱԿ

Այո՛, այո՛, շուտ մը հաշտվեցեք, լմննա երթա:


ԿԻՊԱՐ

Պատիվ կը պահանջեմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Պատիվն ես կը պահանջեմ։


ԵՐԿԱԹ

Ուշ մնացինք։