Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹ

Անպիտանին մեկն է:


ՓԱՅԼԱԿ

Վերջապես արդարությունը չկորսվիր, այս կարծիքես չեմ խախտիր բնավ։


ՍՈՒՐ

Ճշմարիտ է, ստությունն, անիրավությանն և զրպարտությունն միշտ կը խայտառակվին։


ՓԱՅԼԱԿ

Զեռքս խդձիս վրա դնելով կրնամ վկայել, թե մեր ստանձնած պաշտոնն խղճի մտոք կը կատարենք և այսօր բավական գործ տեսանք։ Բայց, ի՞նչ օգուտ, մեր մեջ գործ՝ տեսնողն ալ չտեսնողին հավասար պատիվ կը վայլե։


ԵՐԿԱԹ

Եթե ազգային մյուս ժողովներն, խորհուրդներն, նաժողովներն և այլն մեզի պես աշխատեին՝ ազգն քանի մը տարվան մեջ զգալապես կը հառաջդիմեր։ Բայց ո՞վ պիտի ճանչնա մեր երախտիքը...


ՓԱՅԼԱԿ

Գոցենք այս կետը և Սողոմեն կանչենք։ (Զանգակը հնչեցնելով) Սողոմե՛, Սողոմե՛, Սողոմե՛... (Սողոմե կը մտնե) տիկին Սողոմե, դուն տանտիկին մեկն ես, մեզի սանկ քիչ մօղի, կտոր մապուխտ, կտոր մը պանիր, կտոր մը...։


ՍՈՂՈՄԵ

Գլխուս վրա, հիմա՝ անմիջապես։ (Մեկուսի) Երթամ շուտ մը կատարեմ իրենց հրամանն, որ ներկա գտնվիմ մեր ապուշին խաղացվելիք նոր խաղին։ (Բարձր) Հիմա, շուտ մը... (Կը մեկնի):


ՓԱՅԼԱԿ

Մի՛ ուշանար։