Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱԳՈՒՀԻ

Շատ լավ. գիտեք արդեն, թե որքան ծանր բան է անփորձ աղջիկ մը խաբելը։


ՄԱՐԹԱ

Հարկավ մեղմե աղեկ գիտեն, թե որքան ամոթալի բան է իմ տարիքիս կին մը գլխե հանելը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ո՜հ, գլխե հանել...:


ԱՆՈԻՅՇ

Շատ, շատ կը ցավիմ ականատես ըլլալուս համար տեսարանի մոր կենացս կեսն սպառեց։


ՓԱՅԼԱԿ

Հոգ մի՛ ընեք, տիկի՛ն, ամեն բան կ՝անցնի և կը մոռցվի։


ԱՆՈԻՅՇ

Զգացում և պատիվ ունեցող կնկան մը համար շատ դառն է տեսնել յուր ամուսնույն խայտառակությունները։ (Վազելով Պաղտասարը կը գրկե) Կը ներեմ քեզի։ (Աչերը կը սրբե):


ՍՈՒՐ

Այո՛, դառն է մանավանդ Անույշի մը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ես չեմ ներեր քեզի, որ միակ պասոճառ ես բոլոր այս սատանայությանց։


ՓԱՅԼԱԿ, ոտքի ելնելով

Ամենքդ ալ նստեցե՛ք, լավ խորհուրդ մը հղացա։ Ատյանն արդեն շատոնց փակված է...:


ԹԱԳՈՒՀԻ

Բայց իմ գործս...։