Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ

Շնորհակալ ենք ձեր արտահայտած զգացումներեն և կը խոստանանք միևնույն ուղղությամբ ընթանալ մինչև դատին վերջը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Իմ թուղթս ի՞նչ եղավ։


ՍՈԻՐ

Ձեր թուղթը հաջորդ նիստին։


ՓԱՅԼԱԿ

Թող չտվիք, որ հղացած խորհրդույս ծնունդ տամ։ Քանի որ հոս ներկա են չորս այր և չորս կին, պատճառ մը չունինք, կարծեմ, չպարելու։ Ի՞նչ կըսեք։


ԵՐԿԱԹ

Սքանչելի խորհուրդ։


ՍՈԻՐ

Ընտիր գաղափար։


ՓԱՅԼԱԿ

Պետք չէ մոռնալ սակայն, թե այս պարն պաշտոնական հանգամանք չպիտի ունենա։


ԵՐԿԱԹ

Իհարկե։


ԱՆՈԻՅՇ

Մեծ անքաղաքավարություն կըլլար մեր կողմեն, եթե մերժեինք պատվարժան հանձնաժողովույդ սույն առաջարկն, կարծեմ տիկիններն ալ կը հաճին ընդունիլ ձեր հրավերն։


ՍՈԻՐ

Կոչում կընեմ ուրեմն տիկնանց ոտքերուն ազգասիրական զգացմանց և կը խնդրեմ, որ ընդունին մեր հրավերն։