Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՈԻՅՇ, խնդալով

Հահ, հահ, հահ, ինչո՞ւ կը խնդաք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Աներեսներ։ (Երեքը մեկեն կը խնդան) Չամչցածներ, լիրբեր... ո՜ւհ...։


ՍՈՂՈՄԵ

Դյուրի՞ն է կին մը զրպարտել և աշխարհի առջև ծաղր, ու ծանակ ընել։ Գնա տիկնոջդ ձեռքը համբուրե՛, հաշտվե՛ հետք, եթե ոչ դեռ շատ կը քաշես՝ կինը թողուլ ուզողն շատ խաղերու պատրաստվելու է։ (Կը մեկնի):


ՄԱՐԹԱ

Մնաք բարով, Պաղտասար աղբար, ի տեսություն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Դժոխք։ (Կը մեկնի):


ԱՆՈԻՅՇ

Երկնիր շնորհն կը հայցեմ քեզի համար և կաղոթեմ, որ երկինք իմաստություն շնորհե քեզ, որպեսզի խելքդ գլուխդ ժողվես և հասկնաս, թե այս ճամբան անել է, թե կինդ անմեղ է, թե ուղեղի հիվանդություն մը երևակայել կուտա քեզ, թե Կիպարը կը սիրեմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ուղեղի հիվանդություն չունիմ ես։


ԱՆՈԻՅՇ

Իրողությունը հակառակ ցույց կուտա։ (Կը մեկնի):


ՏԵՍԻԼ ԺԳ.

ՊԱՂՏԱՍԱՐ, հետո ՕԳՍԵՆ

ՊԱՂՏԱՍԱՐ

Աղեկ, աղեկ աղեկ անդամություն, աղեկ հանձնաժողովություն... ձի.... նապաստակ... լորամարգի... ճերմակ