Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Խնայեցեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեք գերդաստանիս պատվույն...:


ՕԳՍԵՆ

Բերանդ ալ կես բաց պիտի մնա չխոսած ժամանակդ քթիդ ծակերն միշտ ընդլայնին պիտի...


ՊԱՂՏԱՍԱՐ

Խնայեցեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեք:


ՕԳՍԵՆ

Հերիք է ալ...։


ՊԱՂՏԱՍԱՐ

...եք իմ կենացս...։


ՕԳՍԵՆ

Կամաց կամաց պիտի մոտենաս հանձնաժողովո անդամոց, որպես թե անտեսանելի զորություն մը զքեզ մղեր...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Եվ իրավունք ըրե՛ք, տյա՜րք իմ։


ՕԳՍԵՆ

Լա՛վ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Եղբա՜րք իմ։


ՕԳՍԵՆ

Երկրպագություն...


ՊԱՂՏԱՍԱՐ

Գթացե՛ք։


ՕԳՍԵՆ

Գլուխդ ձեռներուդ մեջ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Գթացե՛ք։