Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԻՐ

Երթանք ուրեմն, մենք գործ չունինք այլ ևս հոս. Դատաստանական Խորհրդույն անկ է յուր վճիռը հաղորդել և գործադրությունը պահանջել:


ՏԵՍԻԼ Ե.

ՆՈԻՅՆՔ ե ԱՆՈԻՅՇ

ԱՆՈՒԻՅՇ

Երեսը բնականեն ավելի ներմկցուցած, թնքվիներն ավելի սևցուցած, և հաստցուցած. գլխուն շինծու մազ անցուցած և արտասանելով այնպե՛ս, որպես թե առջևի երկու ակռաներն ֆնկած ըլլային

Կե՛ցեք, տյա՜րք իմ, անմեղ մը զոհ կերթա ինձի համար... ես էի, որ Կիպարի հետ այդ տունեն դուրս կելնեի և ոչ թե Պաղտաասր աղբարին կինը։


ՍՈԻՐ

Դո՞ւք էիք։


ԱՆՈԻՅՇ

Ես:


ՓԱՅԼԱԿ

Գիտեցե՛ք որչափ կը նմանի Անայշի: Քիչ մավելի ճերմակ է և ընքվիներն ավելի սև և ավելի հաստ:


ԵՐԿԱԹ

Այդպես է, կարծես թե երկվորյակ են. ասոր ձայնն ավելի, հաստ է և կը ծեթևեթե։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ո՛չ, ո՛չ, աս չէր... իմ կինս էր:


ՍՈԻՐ

Արդարությունն վերջապես երևտն եկավ: