Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Եթե հիմա խելքս չփախցնեմ, բնավ փախցնելիք չունիմ։


ԱՆՈԻՅՇ

Ահ, քանի ծանր է ինձ երկրորդ անգամ խաբվիլը և եթե իմանամ թե Կիպար կը խաբե զիս, թե Կիպար ուրիշի մը նվիրած է սիրտը, ո՜հ, այն ատեն ուրիշ բան չմնար ինձ ընել, եթե ոչ ատրճանակով...


ՓԱՅԼԱԿ

Հանդաբտե՛, օրիորդ, հանդարտե...:


ՏԵՍԻԼ Զ.

ՆՈԻՅՆՔ և ԿԻՊԱՐ

ԵՐԿԱԹ

Կիպարն եկավ ահա։


ԱՆՈԻՅՇ

Կաղաչեմ, ըսեք ինձ, իրա՞վ է թե դուք կը խաբեք զիս։


ԿԻՊԱՐ

Ի՞նչ հարցում է այդ:


ԱՆՈԻՅՇ

Թե տիկին Անույշը կը սիրեք։


ԿԻՊԱՐ

Միթե կարելի է ձեզմե բաժնվիլ և դրժել խոստմանցս: Ո՜հ, կը խնդրեմ, ուրիշ անգամ այդ տեսակ հարցում մի՛ ուղղեք ինձի, եթե չեք ուզեր սիրտս վիրավորել։ Դուք իմ միակ երջանկությունս եք, իմ հույսս եք, իմ կյանքս եք, իմ հոգիս եք, և ի՞նչպես կրնամ մերժել զձեղ. (Կը գրկե Անույշը):