Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹ

Երթանք, Պաղտասար աղբարս, երթանք։ (Աջ թևեն կը բռնե):


ՓԱՅԼԱԿ

Երթանք, սիրելիս, երթանք։ (Ձախ թևեն կը թռնե):


ՍՈԻՐ

Ուրախ եմ թե Պաղտասար աղբար չստիպեց զմեզ խիստ միջոցներ ձեռք առնելու։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ինչո՞ւ կը քաշեք թևերես։ (Կ’ընդդիմանա և չուզեր երթալ): Ի՞նչ տմարդություն է աս...։


ԵՐԿԱԹ

Պաղտասար աղբարը բարի մարդ է։ (Միշտ քաշելով):


ՓԱՅԼԱԿ

Պաղտասար աղբարը խոհեմ մարդ է։ (Թևեն կը քաշե):


ՊԱՂՏԱՍԱՐ

Թող տվեք թևերս։ Ի՞նչ ըրի ես ձեզի... ի՞նչ բռնություն է աս... ի՞նչ անիրավություն է աս... ի՞նչ բարբարոսություն է աս...


ՍՈԻՐ

Հանձնաժողովս բարեբաստ կը համարի ինքզինքն նկատելով, թե Պաղտասար աղբար դժվարություններ չհարուցաներ...


ՊԱՂՏԱՍԱՐ

Անբարոյական կին մը կը պաշտպանեք և պատվավոր մնալ ուզող ամուսին մը կը քաշկռտեք։ Ու՞ր կերթանք... ինչո՞ւ կը քաշկռտեք... չե՞ք ամչնար... չե՞ք խպնիր՛..


ԵՐԿԱԹ

Քայլ մալ։