Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ

Քալե՛, եղբայրս, քալե՛։


ՊԱՂՏԱՍԱՐ

Մի՛ քաշեք... փաստաբանս կուզեմ... փաստաբանս ալ հետս պիտի առնեմ, փաստաբանս...։ (Կը մեկնին):


ՏԵՍԻԼ է.

ԱՆՈԻՅՇ, ԿԻՊԱՐ

ԱՆՈԻՅՇ

Ի՞նչպես կատարեցի դերս, հավնեցա՞ր։


ԿԻՊԱՐ

Առաջին կարգի դերասանուհվո մը պես։


ԱՆՈԻՅՇ

Պետք է խոստովանիլ սակայն թե հանձնաժողովո անդամներն ալ բավական նպաստեցին մեզ։


ԿԻՊԱՐ

Այո՛, որովհետև նախապես անոնց յուրաքանչյուրին հետ մասնավոր տեսակցություններ ունեցա և խոստացա գոհ ընել զիրենք։ Պատիվդ անարատ պահելու համար ըրի ինչ որ կարող էի ընել։ Ջանքերս ապարդյուն չմնացին։


ԱՆՈԻՅՇ

Երախտապարտ թողուցիր զիս, սիրելի Կիպար. առանց քեզի կարելի չէր ինձ պատրվակել հանցանքս։ Աշխարհի առջև նախատանաց արժանի, զզվելի էակ մը պիտի ճանչցվեի և ո՜վ գիտե ինչ տխուր կյանքի մը մեջ անոք և անօգնական պիտի տառապեի...


ԿԻՊԱՐ

Երևակայական դժբախտություններու վրա տրտմելու հարկ չկա։ Ամեն վտանգ անցած է, սակայն մեր պաշտոնը