Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԻՊԱՐ

Երբ առաջին անգամ Պաղտասար աղբար ինձ հայտնեց այս խնդիրն և զիս տիկին Անույշին քով ղրկեց, որ գործն ստուգեմ, ձեռքս խղճիս վրա դնելով խնդիրն յուր բոլոր մանրամասնությամբն քննեցի և սա եզրակացության հասա, թե կինն անմեղ է և թե խնդրույն մեջ թյուրատեսություն կա։ Եզրակացությունն հայտնեցի իրեն և մանավանդ քիչ մալ առաջ երթալով՝ հորդորեցի զինքն, որ Դատաստանական Խորհրդո դիմելու գաղափարն մեկդի նետե, նույն իսկ եթե կինն սատանայեն խաբվելով գործած ըլլա իրեն վերագրյալ հանցանքը։ Պաղտասար աղբար քիչ մը անբնական դատեց իմ հորդորներս, որք կը կրկնվեին նաև կնոջը կողմե։


ՊԱՂՏԱՍԱՐ

Իրավունք ունի Կիպար։ (Մեկուսի) Ոճրագործ, գազան։


ԿԻՊԱՐ

Գիտեի որովհետև, թե այրն, որ յուր կինն իբրև անպատիվ կամբաստանե՝ ուրիշ բան չըներ, եթե ոչ կը հրավիրե հասարակությունն, որ բարեհաճի յուր կինն սիրելու։


ՓԱՅԼԱԿ

Շատ ճիշտ կը խոսիք։


ԿԻՊԱՐ

Մինչդեռ տան պատիվը պահպանելու համար պատվավոր այր մեթե կնոջը մեկ թեթև պակասությունն իսկ տեսնե, չտեսնելու զարնելու է։


ՊԱՂՏԱՍԱՐ

Անանկ է։


ՓԱՅԼԱԿ

Այր մյուր պատիվն պահելու համար պզտիկ անպատվություններ ընդունելու է։