Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳԱՐ

Ճակատ մոր երբեք արատավորված չէ, անուն մը, որ գրուցված չէ, հավատարմություն մունի, որ...


ԹՈՐՈՍ

Չե՞ք կրնար յոթը հարյուր ոսկի տալ...։


ՄԱՐԳԱՐ

Մարմնո գեղեցկությունն կրնա օր մը թոռմիլ, բայց հոգվո գեղեցկությունը...


ՀՈՎՍԵՓ

Վեց հարյուր հիսուն ոսկի՞ ալ չեք կրնար տալ:


ՄԱՐԳԱՐ

Տո՛ւր ձեռքդ ինձի, եթե այս օրիորդը առնելու միտք ունիք, ըսեք ինձի, քանիի՞ կ առնեք: (Ձեռքերը թոթվելով):


ՀՈՎՍԵՓ

Վեց հարյուր հիսուն ոսկվո կառնենք։ Վեց հարյուր հիսուն ոսկի շատ չէ. երիտասարդը տեսեք, երիտասարդը։


ԼԵՎՈՆ

Այո՛, շատ չէ:


ՄԱՐԳԱՐ

Չորս հարյուր ոսկվո տվի։


ԹՈՐՈՍ

Քիչ է:


ԼԵՎՈՆ

Այո՛, շատ քիչ է, (Մեկուսի) փոխանակագիրը չվճարվիր... չեմ ուզեր, չեմ ուզեր, դրամի համար չէ, բայց չեմ ուզեր.. չսիրեցի...


ՄԱՐԳԱՐ

Հինգ հարյուր ոսկի կուտամ։