Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2) «Արվեստ երկայնակեցության». — Ակնարկում է Սուչավացի բժիշկ Անդրեաս Փափռվիչի «Առողջ, երկայն և երջանիկ ապրելու ուսումը» աշխատությունը, որ լույս է տեսել Պոլսում 1850 թվականին և հաշտնի է «Արվեստ երկայնակեցության» անունով:


3) Ընդհանուր ժողով.— Կամ Ազգային երեսփոխանական ժողով։ Հաստատվեց համաձայն Ազգաշին սահմանադրության. զբաղվում էր արեմտահայերի կրոնական և կրթական հարցերով:


4) Թաղական.— Տարբեր թաղամասերի թաղական խորհրդի անդամները կոչվում էին թաղական, որոնք հիմնականում զբաղվում էին կրթական հարկերով:


5) Քաղաքական Ժողով Ազգային երեսփոխանական ժողովի կողմից ընտրված աշքարհականների ժողավը. զբաղվում էր գերազանցապես աշխարհիկ հարցերով։


6) Կրոնական Ժողով.— Ազգային երեսփոխանական ժողովի կողմից ընտրված հոգևոր մարմինը զբաղվում էր կրոնական, եկեղեցական հարցերով։


7) «...Միշտ խառն ժողով կ’ըլլա» Քաղաքական (տես ծանոթ. № 5) և Կրոնական (տես՝ ծանոթ, №6) ժողովների միացյալ նիստը, որը գումարվում էր 5 հոգևորականների և 12 աշխարհականների մասնակցությամբ: Օգտագործելով Ժողովի «խառն» անունը, Պարոնյանը բառախաղով ծաղրել է նրա անկանոնությունը:


8) Փրկիչ. — Կամ Ազգային հիվանդանոց։ 1834 թվականին Պոլսի Եղի Կուլե թաղամասում հիմնադրված հիվանդանոց, որն ունի անկելանոց, հոգեբուժական բաժին և եկեղեցի։ Մինչև անցշալ դարի 90-ական թվականները ունեցել է և որբանոց, որը փոխարինվել է արհեստանոցով։


9) «Շար մտածմանց».— Այո անունով հայերեն թերթ գոյություն չի ունեցեր Պարոնյանը կատարում Է բառախաղ, հայերեն թարգմանելով «Մանզումեի էֆքյար» հայատառ թուրքերեն լրագրի անունը։


10) «Մասիս».— Նախ շաբաթաթերթ և ապա օրաթերթ. լոիյս է տեսել Պոլսում 1852 թվականից Կ. Ութուճշանի խմբագրությամբ։ Հայտնի դարձավ հատկապես Ար. Արփիարշանի (1884—1889) և Գ. Զոհրապի (1892 — 1893) խմբագրության տարիներին, «Մասիսը» արևմտահայ ամենաժողովրրդական և երկարատև պարբերականներից մեկն էր. նա մերթ որպես շաբաթաթերթ, մերթ որպես ամսաթերթ կամ օրաթերթ իր գոյությունը պահպանեց մինչև 1908 թվականը։


11) «Ծաղիկ». — Տասնօրյա հանդես, լույս է տեսել 1881 — 1805 թվականներին Զմյուռնիայում Գ. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրությամբ, 1865 — 1867 թվականներին «Ծաղիկը» շարունակեց լույս տեսնել Պոլսում՝ Զաբեհ Ստեփանյանի խմբագրությամբ, իսկ 1867 թվականի