Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկզբից մինչև նոյեմբերի 1-ը Զմյուռնիայում՝ Մ. Մամուրյանի խմբագրությամբ։


«Ծաղիկը» հրատարակման առաջին տարիներին դեմոկրատական դիրքերից արմատական պայքար կմղեյ արևմտահայ ռեակցիայի դեմ, պաշտպանելով Մ. Նալբանդյանին ու նրա համախոհներին ռեակցիոն տարրերի հարձակումներից։ Նույն այդ թվականներին նա քննադատել է նաև սուլթանական բռնապետությունը, սակայն, հետագայում, դարձել է ավելի չափավոր։


Պարոնյանը նկատի է ունեցել «Ծաղիկի» առաջին շրջանը, որուն ամեն մեկ կոկոնը ազգին լուսավորության հյութ կը պարունակե», Բացի այս, սրամիտ ծաղր է, երբ գրում է. «...ազգին մտքի մեջ հարբուխ շատ ըլլալուն պատճառով շատերը զուրկ են թե՛ իրմեն և թե՛ հոտեն», այսինքն՝ «Ծաղիկի» առաջավոր գաղափարներից։


12) «Ժամանակ». — Կիսամսյա հանդես, լույս է տեսել Պոլսում 1863— 1868 թվականներին Ստ. Փափազյանի խմբագրությամբ։


13) Մալաքոֆ — Մալակոֆ, կանացի լայն շրջազգեստ. Մալախով- Կուրգան է կոչվում այն հայտնի ամրությունը, որը 1854 — 1855 թվականներին սևաստոպոլյան կռիվների ժամանակ պաշտպանեց Սևաստոպոլը, Պարոնյանը Մալակոֆ-Մալախով բառերի հնչյունական նմանությունը և իմաստը օգտագործելով կատարել է բառախաղ:


ՇՈՂՈՔՈՐԹՆ

(Էջ 219 — 296)

«Շողոքորթն» գրված է 1872—1873 թվականներին։


Կատակերգության բնագիրը երկրորդն է հեղինակի մեզ հասած ձեռագրերից, որը պահվում է Հայկական ՍՍՌ՛ Գիտությունների ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարանում, Հ. Պարոնյանի ֆոնդում։ Կատակերգությունը գրված է բարակ թղթից կարված անկազմ և արդեն դեղնած տետրակի (33,5 X 22) երկու երեսների վրա, կանաչ թանաքով, Բնագրին, հետագայում, կարված է տիտղոսաթերթ, որի վրա հեղինակի որդի Աշոտ Պարոնյանը գրել է հետևյալ ընծայականը՝

«Նվեր
Երևանի թանգարանին
Հեղինակի միակ զավակեն՝
Աշոտ Հ. Պարոնյանե
24 հունիս, 1931»։

Նույն տիտղոսաթերթի ցածի անկյունում, կապույտ թանաքով կա մի երկրորդ մակագրություն ևս՝