Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բշվառական:
Ես պիտի առնեմ կըսե,
Ի՞նչ կըսես, [մե<ղա] ըլլալու բան
[Մե<ղա] ամոթ չունի քու եղբայրդ,
Մեկը յուր քրոջը հետ կրնա կարգրվիլ...
Ինչպես քրոջը հետ,
Դուն ով կարծեցիր,
Սոֆիին համար.
Դուն զիս չեիր սիրեր.
Ինչ կըսեք, ըլլալու բան է։
Հապա Պապիկին դուք չեիք ըսողը որ ինձի հետ պիտի կարգվի։
Ամենևին»:

Բնագրի 19-րդ էջի վրա կան հետևյալ նշումները.


տեսիլ Ա.

Թերեզա Պապիկին հետ իր ամուսնությանը վրա կը խոսի:


Բ.

Թադե ինքնիրեն խորհելով կը պտըտի և Պապիկին հետ կը խոսի:


Գ.

Այս միջոցին աղջիկը կուգա, Թադեին ոտվըները կը փաթթվի և կաղաչե որ Արշակին չտա և սխալ կը հասկնա:


Դ.

Աղջկան հայրը կուգա և ի միասին գտնելով կուրախանա և քիչ մնաց որ պիտի կասկածեի ըսելով գործը երևան ելած ատենը Արշակը կը մտնե:


Ե.

և ոչ մին չուզելն կը հայտնվի.


Զ.

Արշակը Թերեզային հետ կը խոսի ամուսնության վրա և սխալնին կ՝ուղղվի»:


Է.

Բնագրի նույն 19-րդ էջի վրա հեղինակը մատիտով գրել է «Իմ գրչիս» ոտանավորը, որը կապ չունի «Շողոքորթի» հետ և հետագայում վերամը—