Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱԴԵ

Ինչպե՞ս...


ՏԻԳՐԱՆ

Խնդիրին մեջ թյուրիմացություն կա եղեր:


ԱՐՇԱԿ

Ես հասկցա որ այնպես է...


ԹԱԴԵ

Ես ալ հասկցա այնպես ըլլալը... ուրեմն Սոֆին կամուսնանա կոր ինձի, հետ։


ԱՐՇԱԿ

Կարծեմ հայրս կը սխալի... Սոֆին ինձի հետ միայն կրնա ամուսնանար


ՏԻԳՐԱՆ

Ինչպես ըսի, թյուրիմացություն կա գործին մեջ, Սոֆին ձեր երկուքին հետ ալ չամուսնանար։


ԹԱԴԵ

Ուրե՞մն...


ՏԻԳՐԱՆ

Սոֆին ինձի հետ պիտի ամուսնանա...


ԹԱԴԵ

Բայց պարոն Հովսեփը իր աղջիկը ինձի խոստացած էր։


ՏԻԳՐԱՆ

Թյուրիմացություն... պարզ թյուրիմացություն։


ԱՐՇԱԿ

Իսկ ինձի հետ ամուսնությունը։


ՏԻԳՐԱՆ

Միշտ թյուրիմացություն:


ԹԱԴԵ

Զարմանալի բան:


ԱՐՇԱԿ

Զարմանալի կամ ոչ, իրողությունը այն է, որ պարոն Հովսեփ պաշտոնապես իր աղջիկը, օրիորդ Սոֆին, ինձի հետ նշանեց և ինձի ալ պաշտոն տվավ, որ գամ այս բերկրառիթ լուրը ձեզի հաղորդեմ և միանգամ ընդմիշտ ձեզի ազդարարեմ, որ հույսերնիդ կտրեր օրիորդ Սոֆիեն... ուրեմն մնաք բարով (կը մեկնի):