Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Պռույգը» Հ. Հ. Պարոնյանի անավարտ մնացած մեկ թատերգությունն է, զոր գտնելու բարերախտությունը կը պարտինք Հ. Էֆ. Ասատուրի։


Բիեսր շատ ինքնատիպ բան մը ըլլալ կերևա այն վիճակին մեջ որով մեր ձեռքը հասած է։


Ձեռագիրը, որ մեր ձեռքը հասած է, ձիշտ այն տեղեն կսկսի, ուրկե մենք ալ սկսած ենք. առաքեն բավական թերթեր դժբախտաբար ինկած կորսված են, իսկ առաջին արարվածեն հետո արդեն Պարոնյան չէ շարունակած, պարզապես հատակագիծներ, խոսակցության և տեսարաններու հատակտորներ ձգելով»:


Կատակերգությունր Հ. Ասատուրը ձեռք է բերել 1892 թվականին, այսինքն Պարոնյանի մահվանից ուղիղ մեկ տարի անց և անմիջապես մի տեսարան հանձնել է տպագրության: Ահա թե ինչ է վկայում այդ մասին Հ. Ասատուրը տպագրության առթիվ տրված ծանոթագրության մեջ։


«Անոնք որ Հակոբ Պարոնյանի Խիկարը կարդացած են գիտեն թե Ազգային ջոջերու հեղինակը կատակերգություն մը կը գրեր, Պռույդ, զոր քանիցս խոստացած կը հրատարակել: Իր մահվնեն ետքը, իր թղթերուն մեջ գտանք Պռույգի Ա. արարվածին մեկ մասը միայն, ձեռագիր, որմե կը հրատարակենք Ժ. տեսիլը, մնացածը պահելով Պարոնյանի կենսագրության, զոր կը պատրաստենք և զոր պիտի հրատարակենք մասնավոր հատորով»։ («Մասիս», 1892, մայիս 16, № 3962):


Մեզ հասած աղբյուրների մեջ չկա որևէ հիշատակություն, թե ե՞րբ է գրվել «Պռույգը». տարեթվի ճշտումը կատարված է հետևյալ տվյալների հիման վրա:


1886 թվականի օգոստոսին, «Խիկարի» ընդհատումից հետո, Պարոնյանը կրկին ձեռնարկեց նրա հրատարակությանը, ցանկալով այն դարձնել ավելի մատչելի և, ինչպես ինքն է վկայել, «...չհրատարակել այլաբանական գրվածքներ՝ զորս հարկն կստեղծե և որոց մեջ կը մարի երգիծանքն»: Նա մտադրվել էր գրելու ազգային բարքերից քաղված մի շարք կատակերգություններ։ Առաջին երկը «Պաղտասար աղբարն» էր, որին հաջորդելոը կը «Պռույգը», ըստ «Խիկարի». 1887 թվականի մարտ ամսվա համարում տպագրված հետևյալ հայտարարության.


«Հայրե՜ր, Մայրե՜ր...

Թրախոման մեր տունը կր քանդե:
Կը կարծվի թե ոսկին տգետին գիտություն, տգեղին գեղեցկություն,
ճերմակ մազերու սևություն և թոռմած երեսներու թարմություն կը
շնորհե:
Մի՛ հավտաք:
Սիրո մեջ մետաղ խառնվելու չէ:
Բարի մարդիկ դրամ չունին: