Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցյալ ամառ Թրախոմայի պատմություն մը մտիկ ըրի, մազերս պիտի ցցվեին եթե զանոնք, ավաղ, որ մառաջ կտրած չըլլայի. Արձանագրեցի այդ պատմությունն, Խիկարի հաջորդ թվով պիտի սկսիմ նույնությամբ հրատարակել զայն. Այդ պատմությունն պիտի անվանվի


Պռույգ

Կատակերգություն երեք արարքով

Ձեր մասնավսր ուշադրությանը կը հանձնեմ զայն. մտադրությամբ կարդացե՛ք և՛ բրախոմա բառն արտաքսեցե՛ք ձեր բառարանեն...»:


Այս հայտարարությամբ արդեն պարզվում է, որ «Պռույգը» գրված է 1887 թվականին: Նույն տարեթվի ապրիլ ամսվա համարում ավելի որոշակի է խոսվում «Պռույգի» մասին.


ԱԶԴ

«Պռույգ անուն կատակերգութեան հրատարակումն ձգված Է Խիկարի նոր շրջանին՝ որ կսկսի առաջիկա օգոստոսին և հորում միտք ունինք ընդարձակել մեր ամսաթերթը»:


Վերոհիշյալ փաստերը լուծում են «Պռույգի» տարեթվի հարցը, այսինքն՝ 1887 թ.:


Նկատի ունենալով, որ 1911 թվականի հրատարակութեան վերջում զետեղված պատառիկները երկի հաջորդ գործողությունների նախագծերն են միայն, նպատակահարմար գտանք այդ պատառիկները տպագրել բնագրից անջատ, ծանոթագրությունների բաժնում:


<ԱՐԱՐՔ Ա.>

Կամ նամակ մը կը բռնվի և կամ սիրականը կը փախչի ու...[1]


Ա Ր Ա Ր Ք

Եվգինե և Միհրան իրարու բարձ. աթոռ նետելով կը կռվին

— Ես կը գուշակեի թե ասանկ պիտի վերջանար գործը:
— Այսպես պետք էր ըլլար, որ ամեն բան լմենար,
— Արժանի չեիր դուն ինձ ամուսին ըլլալու,
— Այո՛, քեզի պես խայտառակ կնոջ մամուսին:

  1. <անընթեռ.>