Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Բարբառային արտահայտությունների մեջ պահպանված է խ-ն (օր. խրկել), իսկ գրական լեղզի մեջ՝ ղ-ն (օր. զրկել),


3. Գ և ք, փ և բ տառերի գործածությունը հատուկ անունների և գոյականների մեջ (օր. Փափազյան-Բաբազյան, Գարագաշ-Քարագաշ, փարաբարա) բերված է միասնության (Փափազյան, Ղարագաշ, փարա)։


4. Նույն սկզբունքն է կիրառված նաև տարբեր տառադարձություններով գրված վայրերի անունների նկատմամբ (Գատը գյուղ և ոչ Քատը գյուղ):


5. Բնագրի բարբառային հատվածներում ստացական գերանունների մեջ պահպանված է հեղինակի ծ—ի ուղղագրությունը (օր. ինծի), իսկ գրական լեզվում ձ-ն՝ համաձայն Պարոնյանի մեզ հասած ձեռագիր ինքնագրերի:


6. Կիրառելով մեր այժմյան կետադրությունը, որոշ դեպքերում պահհած է հեղինակի կետադրությունը, երբ փոփոխումը կարող էր պատճառ դառնալ մտքի աղավաղման։


7. Պահպանված են հեղինակի գործածած գլխատառերը (օր. Սահմանադրություն, քաղաքական ժողով, Պատրիարք, Պատրիարքարան), բացառությամբ՝ ամիսների անունների (մայիս, օգոստոս), ազգությունների (հայ, թուրք, ֆրանսիացի) և մեծարումների (պարոն, տիկին, մեծապատիվ, վսեմափայլ)։


8. Պոլսի թաղամասերը, առափնյա վայրերը չեն ծանոթագրված ըստ նրանց աշխարհագրական դիրքի (ինչպես արված Է նախորդ հրատարակության մեջ), այլ՝ ըստ բովանդակության, եթե հեղինակի կողմից կան որոշ ակնարկներ տվյալ թաղամասի վերաբերյալ:


9. Անձնանունները մանրամասն ծանոթագրվում են առաջին անգամ։ Հետագա հատորներում, արդեն ծանոթագրված անունը նշվում Է միայն մեկ տողով և հղվում նախորդին։


10. Համաշխարհային հռչակ վայելող դեմքերը ներկայացված են միայն հակիրճ բնութագրումով, ծննդյան ու մահվան թվականների հիշատակմամբ։


11. Պահպանված են հատուկ անունների, վայրերի՝ Պարոնյանի տառադարձությունները (Հյուկո, փոխանակ Հյուգո)։


12. Յուրաքանչյուր հատոր, անհրաժեշտության դեպքում, կունենա առանձին բառարան, հատկապես օտար և բարբառային բառերի համար:


13. Որպես բնագիր, հիմք են ընդունված հեղինակի առաջին տպագրությունները՝ մամուլում, թե առանձին գրքերով։ Տեքստերը պատրաստելիս օգտագործված են նաև հեղինակի մեզ հասած ինքնագրևրը։


14. Յուրաքանչյուր հատոր կունենա ծանոթագրություններ, անհրաժեշտության դեպքում անձնանունների բառարան և անվանացանկ: