Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. ՀԱՏՈՐՈԻՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՏԵՔՍՏԱԲԱՆԱԿԱՆ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆՆԵՐԸ

Հ. Պարոնյանի երկերի սույն հատորը հրատարակության համար պատրաստելիս կիրառված են տեքստաբանական հետևյալ սկզբունքները.


1. Բնագրի տողամիջում կամ լուսանցքում. հեղինակի հավելումները տպագրվում են ցրիվ. իսկ ընդգծված բառերը՝ շեղատառով:


2. Տվյալ բառաձևը նոր հոլովաձևով կամ խոնարհման ձևով փոխարինված լինելու դեպքում տողատակում տրվում է նախկին բառաձևը հավասարության նշանով (=) և ապա նորակազմ ձևը. օրինակ, անոր=անիկա, ոտքերդ=ոտքեր, դատը=դատին:


3. Բնագրում հեղինակի ջնջած բառերը կամ առանձին նախադասությունները տրվում են տողատակում, ուղղանկյուն [ ] փակագծերում, Բացառիկ դեպքերում ջնջված բառը նույն փակագծերով վերականգնվում է տեղում, երբ տվյալ ջնջված բառը հեղինակը չի փոխարինել համապատասխան նոր բառով։


4. Սուր փակագծերի մեջ են առնվում՝


ա) Հեղինակի թերի թողած կամ կրճատ գրած բառերի լրացրած մասերը.


բ) Խմբագրության կատարած լրացումները։


դ) Բնագրի անընթեռնելի բառերի մասին նշումները, օրինակ՝ <1 անընթ.>, <2 անընթեռ.> և այլն։


5. Հեղինակի կլոր ( ) փակագծերը պահպանվում են իրենց տեղերում։


6. Տողատակի նշումները համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ հատորի վերջում տրվող ծանոթագրությունները՝ նույն թվանշաններով՝ փակագծերով։

Հ. Պարոնյանի կատակերգությունների թե ինքնագրերը և թե տպագիր օրինակները չունեն տեխնիկական միասնություն. օրինակ՝ «Երկու տերով ծառա մը» կատակերգության ինքնագրի մեջ հեղինակը օգտագործել է ավարտը ընդհանրապես չի նշել։


Նույն ձևով վառվել է և «Շողոքորթն»-ի հետ, բայց արարված-ը փոխարինել է արար-ով:


«Պաղտասար աղբար»-ում արար-ը դարձել է արարք և յուրաքանչյուր գործողությունից հետո գրված է՝ վերջ առաջին արարքին: