Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դուն ալ ապրե:


ՄԱՐԹԱ

Ուրեմն մնաք բարով։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Երթաք բարով։


ՄԱՐԹԱ

Վերջինն է որ կըսեմ, աղեկ խորհե և անանկ պատասխանե. մը... նաք... բա... րր...ո...վ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Երթաք բարրր.. ով...


ՄԱՐԹԱ

Քեզի դեմ դատ պիտի բանամ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բա՛ց:


ՄԱՐԹԱ

Տանդ դռները պիտի գոցեմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գո՛ցե:


ՄԱՐԹԱ

Ընդհանուր ժողովքը պիտի ելնեմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ելի՛ր:


ՄԱՐԹԱ

Վերջեն Թաղական պիտի իջնամ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Իջի՛ր։


ՄԱՐԹԱ

Վերջը կը տեսնվինք։ (Կ’երթա):