Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե, ակռադ ելավ. հիմա իմ հարցումներուս պատասխան տո՛ւր. արևելյա՞ն թե արևմտյան կողմը կը ցավի։


ՄԱՐԿՈՍ

Ջաղա՞ցքը կը հարցներ, պարոն հոս մոտ պարտեզին մեջն է։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ատիկա իմ հարցմանս պատասխան չէ։


ՄԱՐԿՈՍ, Նիկոյին

Ի՞նչ ըսել կուզե։


ՆԻԿՈ

Միշտ ասանկ կը հարցնէ, պատասխանելու է...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Վարի՞ հարկն է չէ նե վերի։


ՄԱՐԿՈՍ

Վերի հարկը, պարոն, վերի հարկը, հիսուն դահեկան ամսականավ վարձեր եմ. պզտիկ սենյակ մ է, ձմեռը շատ տաք կըլլա, վասնզի թղթապատ է. կին մալ կա հոն որ անկողինս կը շինե և ինձի ծառայություններ կընե, թե որ կուզեր, սենյակ մալ ձեզի համար վարձեմ, փողոցն ալ գեշ չէ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չհասկցար իմ հարցումներս, բերնիդ ո՞ր կողմն է ցավող ակռան:


ՄԱՐԿՈՍ, մատովը կը ցուցնե աջ կողմը

Ահա, պարոն, սա կողմը:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես ալ քեզի աս հարցուցի, և դուն ջաղացքին պարտեզի մեջ ըլլալն ըսիր: Վարի՞ շարքեն է ցավող ակռան։