Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անոր մեծ փորձանք ըլլալն կը փափաքեր ծանուցանել համառոտ, բայց կարևոր տեղեկությունը տալեն ետքը պետք է անուն բերիացի ասորիի մը և ոչ թե հայու զավակ, ինչպես ասված չէ։ Երբ հարցվեցավ Սողոնի, թե ինչու օրենք մը չդրավ հայրասպաններու համար, չէի կարծեր, որ, պատասխաներ Աթենքի օրենսդիրն, պիտի գտնվին մարդեր, որ համարձակին իրենց հայրն կամ մայրն սպաննելու։

Կը պատմեն թե ծննդենեն տասն օր ետքը եկեղեցի տարվերավ կնքվելու համար։ Մկրտության ժամանակ իմացուց կերպով մը թե երախան հավատք, հույս և սեր կը խնդրե, մեկեն ի մեկ կնքահորը գրկեն նետվելով երախան կաթողիկը չկոտրելու համար սերը վերցուր և տեղը կաթողիկոսություն դնելով կրկնեց․ երախան հավատք, հույս և կաթողիկոսություն կը խնդրե: Պատրիարքություն ալ կը խնդրեմ,կրկնեց տղան. կնքահայրն, որ վարժված Էր զավակին տալ ինչ որ ուզեր, չհամարձակերավ սանին խնդիրքը մերժել, ուստի հավատք բառին տեղ պատրիարքություն դնելով ըսավ՝երեխան պատրիարքություն,հույս և կաթողիկոսություն կը խդրե։

— Հապա հավա՞տքը։ — Հիմակուհիմա թող մնա այն,պատասխանեց երեխան։