Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրեն սկզբունքով՝ այդ մարդը ծովեն հանած եղավ, որովհետև խոստացավ։ Բայց մարդը խղդվեր է, հոգ չէ։ Յուսուֆյանի համար խալսած Է։

Ւբրև մատենագիր շատ ծառայած Է ազգին, չհրատարակելով յուր երկասիրություններն... եթե Բերայի հրդեհին մեջ հրո ճարակ եղած չեն։ Եթե յուր բոլոր ատենախոսություններն լույս տեսած ըլլային՝' անպատճառ հազար հատոր պիտի կազմեին, և հետևապես, մեր կյանքն կարճ ըլլալով զանոնք ամբողջ կարդալու համար մեր թոռներուն պիտի պատվիրեինք շարունակել անոնց ընթերցումը, և եթե անոնք ալ չկարողանային լմնցնել՝ տարակույս չկա, որ անդիի աշխարհին մեջ ալ Յուսուֆյանի երկարաբանությունները կարդալով՝ պիտի պա տժվեինք... ճշմարտությունը չվիրավորելու համար կը հարկադրվինք խոստովանիլ թե՝ որքան ալ հրատարակված չըլլան յուր ատենախոսություններն, անոնցմե մեծ մասը շատ ընդունելություն գտած Է ժողովուրդեն, որ փութացեր է անոնց յուրաքանչյուրին մեյ մեկ արձան կանգնելու։

Ողիմպիական խաղերու մեջ շատ հառաջ գացած Է, կ'ըսեն. մանավանդ ուիսթի մեջ։ Բոլոր մեծ մարդերու ողիմպիական խաղերեն մեկն է աս, որուն մեջ ամենեն հաջողակը մրցանակ կ'առնե։ Այս խաղերուն մեջ տրված մրցանակները հայտնի են։ Այս ասպարեզին մեջ բավական հրատարակություններ ունեցած Է... սեղանի վրա, որոնք, չենք կարծեր որ անմեղ զբոսանքի սահմանեն անցած ըլլան։

Յուսուֆյան՝ եթե մաս մաս քննվի՝ Քյոսե քեհյային պես ձանձրացուցիչ կողմեր ունի. իսկ երբ ամբողջությունը քննադատենք՝ ամենքս կը միաբանինք ըսելու, թե չար սիրտ չունի. ազգին շահն յուր շահուն չզոհեր, և երեսփոխանական Ժողովին մեջ ճնշման ներքև չիյնար... ուրիշ բան Է, եթե վսեմափայլ Տատյան Հարություն պեյին մեկ կարծիքը հերքելու վրա է խնդիրը։

Յուր սկզբունքներն են.

Շա՛տ խոսե, քի՛չ մտիկ ըրե.

28