Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե քու չուզած մեկուն հետ տեսնվիլ չես ուզեր, բացե ի բաց մի՛ մերժեր զինքն, այլ այնպիսի ժամադրության տեղ մը ընտրե, ուր չկարենա գալ։

Երջանկությունը շատ անգամ պարգևաբաշխության հանդեսներուն մեջ կը գտնվի։

Խոստանալը կատարել Է:

Յուսուֆյան Էֆենտին կարճ հասակով, բարձր գաղափարով, վայելուչ երիտասարդ մ'Է։ Ձմեռը այնչափ մեծ թիկնոց մը կը հագնի, որ մեջը կր կորսվի, այնպես որ զինքը տեսնողը չըսեր թե՝ «որքան մեծ թիկնոց հագեր Է», այլ կ'ըսե. «Եղբա՛յր, կարծես թե սա թիկնոցին մեջ բան մը կա»։ Յուր սովորական դեմքը կր հիշեցունե մեզ այն մարդուն դեմքր, որ երեսուն քայլ հեռավորությամբ թռչունի մը ուշագդությամբ նշան կ'առնե և երբ հրացանը կը պարպե՝ կը տեսնե, որ թըռչունը տեղեն անգամ երերած չէ։