Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկատելով՝ շարունակած են իրենց մյուս երկերն օժտել ճոխ... թերություններով։ Սուտ խոսած չենք ըլլար, եթե թող տրվի մեզ խոստովանել, որ մեր ազգն այսօր ունի ավելի հանճարեղ մարդեր, քան հանճարեղ երկեր։ Եթե մեր հարուստները հրատարակության ծախքը հոգային՝ ավելի հանճարի տեր մարդեր պիտի ունենայինք։ Բայց հարուստները չեն հոժարիր այս բարիքն ընելու։ Ինչո՞ւ, վասն զի իրենց ծախքով սնած, մեծցած ու դաստիարակված տղաներու ճակատը չպիտի կրնան գրել, տպագրեալ և հրատարակեալ արդեամբ ծախիւք... աղայի, ինչպես գրել կուտան ճակատն այն գիրքերու՝ որոնց տպագրության ծախքն իրենց քսակեն կուտան։

Արդ, քանի որ կիներուն քննադատություններեն այսչափ օգուտ քաղած է ազգը, կը ներե՞ս, ընթերցող, որ անոնց ձայնը խղդեմ։ Հարկավ ո՛չ։

— Ըղա... ըղա... ըղա... Խոսքը ձերն է, կինե՛ր, բայց կ'աղաչեմ շատ մի՛ երկընցրնեք...

— Ոտքդ պագնեմ, ի՜ն չ սիրուն տղա։

—Տիկին Մարթա, տես ի՜նչպես աղվորիկ է: Երեխան կը ժպտի:

Ո՜վ շողոքորթություն... ամեն տարիք կը սիրե զքեզ։

—Ադ ի՜նչ սև մազեր են, քուրո՛ւկ... ներկված են կարծես...

— Ըղա... ըղա... ըղաաաաաաաաաա

Ի բաց գնա, ա՛վ ճշմարտություն...ի՞նչ գործ ունիս մեր մեջ...

—Արևուն մեռնիմ, շատ խելացի զավակ է։

Երախան հավանության ցույցեր կ'ընե։

—Մեծ մարդու պես աչքերը չորս դին կը պտըտցունե։

— Ըղա... ըղա... ըղա...

— Ես չէի ըսողը, մեղա...

—Ի՜նչ բարկացող տղա...

—Ըղա... ըղա... ըղա..

31