Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երեսներուն վրա վարդ է բացվեր։

Ծիծաղը վերստին կը փայլի։

— Աստված թշնամիիս ասանկ զավակ տա։

— Ըղա... ըղա... ըղա... ըղա...

— Աս տղուն ի՞նչպես խոսելու է, գովեստեն ալ չախորժիր։

— Կ՚ախորժի. բայց շատ սրամիտ ըլլալով՝ կարծեց թե թշնամիեդ վրեժ լուծելու համար՝ թշնամիիս ասանկ զավակ տա ըսիր։

— Ես ձեզի բան մը ըսե՛մ. այս տղան կատակե չախորժիր։

Ասոնք են ահա դիտողություններն, զորս դրացի կիներն ըրին սույն երկասիրության կազմին և գեղեցկությանը վրա. մեզի թողլով անշուշտ անոր պարունակությանը վրա մերիններն ընել։

Ստեփան Ասլանյան, աշակերտ ճեմարանի, դարձյալ աշակերտ արքունի բժշկական դպրոցի, վարժապետ Ատեփան Փափազյանի, կառավարիչ ազգային երեսփոխանական ժողովո, ծնավ։ Ծնիլը հաստատապես գիտենք, բայց ծննդյան թվականին ճշտությանը վրա չենք կարող պնդել: Եվ իրավունք ալ ունինք, վասն զի սուրբերու տոնախմբության օրերուն պես ամեն տարի կը փոխվի մեծ մարդերու ծննդյան... տարին։ Չենք պնդեր, բայց շատ հավանական Է որ 1825-ին ծնած ըլլա. որովհետև երբ անգամ մը նկատողության առնենք այն վազն, որով կը հալածեր Խրիմյանը՝ որ ծնած Է 1823-ին, իսկույն կրնանք մակաբերել, որ Խրիմյանի աշխարհ գալն իմանալեն անմիջապես ետքը ճամբա ելած ըլլա:

Ատեփան Ասլանյանի օրորանն ըլլալուն վրա իրավունք ունի պարծենալ այսօր Բերայի թաղն, որուն վարժարանին մեջ առավ առյուծորդին յուր առաջին... որսը։ Սրամտությանն ու ճարպկությանը շնորհիվ, սուղ ժամանակի մեջ յուր դասընկերները ճեղքելով առաջ անցավ։ Այնչափ կր վազեր դասերուն մեջ, ինչպես նաև փողոցներու մեջ, որ վարժապետը կը խորհեր զայն գտնված դասեն հանելով ուրիշ դասատու

32