Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քթին վրա միշտ կը բզզա մեղու մը և երբեմն կը խայթե Մասիս, Արևելյան մամուլ անոր վերարկուեն կը քաշեն: Քարաքաշյան կը ներկայացնե իրեն տղու խաղալիք մը, որուն վրա գրված է կրօնական դրություն: Քովը գետնի վրա փռված է աքաղաղ մը, որ իրեն համար զոհված է երեք անգամեն ավելի խոսած չըլլալուն համար։ Քանի մը հոգիներ Պատվելիին գլխուն վերևը կայնած փրցունել կ'աշխատին այն պսակը, զոր նվիրած էր իրեն երբեմն պատրիարքարանի հավատաքննության սուրբ ատյանը։ Եվ Պատվելին իրեն շուրջը գտնվողներուն այս հեգնությունները տեսնելով կը դաոնա անոնց կը նայի այնպիսի դեմքով մը, զոր մենք կ'ունենանք երբ տասնչորս տրամ անգլիական աղ՝ ջուրի մեջ հալեցնելով խմենք։