Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ասոնք անանկ մարդիկ են, որ նավամատույցին վրա մեկը տեսնելնուն պես չորս կողմեն կը պաշարեն։


— Այո՛:


— Եվ կուզեն, որ բռնի ձուկ առնել տան քեզի։


— Ճիշտ է։


— Թանի անգամ ըսած եմ իրենց, որ այս բնավորություննին փոխեն։


— Շատ բարի մարդ եք։ Մնաք բարով, թաղը քիչ մը պիտի պտըտիմ։


— Հազար անգամ պատվիրեցի իրենց, որ գեղը եկողներն մի ձանձրացունեք, բայց որո՞ւ կըսես։


— Շնորհակալ եմ, մնաք բարով։


— Ասոնք անանկ մարդիկ են, որ գլուխնուն դրածը կընեն:


— Շնորհակալ եմ։


— Գեղին վարժարանին համար քանի մը ղուրուշ նվեր կ’ուտա՞ք, աղա, ծառադ՝ իմ վրաս առած եմ դպրոցին տնօրենությունն և կը կառավարեմ։


— Թաղեցին ի՞նչ կընե։


— Թաղեցին ձուկ կը բռնե։


— Դպրոցն եկամուտ ունի՞։


— Ոչ, դպրոցը եկամուտ չունի, և առանց եկամուտի ալ շատ աղեկ կառավարվելու վրա է... փառք Աստուծո, մենք եկամուտի պետք չունինք։


— Առանց դրամի ի՞նչպես կը կառավարվի։


— Վարժապետներու ամսական չեմ տար։


— Լա՛վ։


— Տնտեսի ալ ամսական չեմ տար։


— Շատ աղեկ։


— Թուղթի, գրիչի և մելանի ալ ստակ չեմ տար։


— Կեցցե՛ս։


— Փայտի, ածուխի համար ալ բան մը չեմ վճարեր։


— Սքանչելիք... գոնե բոլոր վարժարաններու տնօրենությունը դուն առնեիր վրադ։


— Հիմա հարցուր ինձ, թե ի՞նչպես կը կառավարես։