Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ խելացի, շատ ճարպիկ մարդեր են. կանխավ պատրաստած են իրենց ապագան։


Եթե ասոնք ուրիշ հողի մը վրա գտնվեին՝ ցմահ բանտարկության կը դատապարտվեին։


Դաս մալ կա, որ ո՛չ գործ ունի և ո՛չ եկամուտ և ո՛չ ալ հոգ ապրելու համար։ Այս մասին վրա եթե ակնարկ մը ընես՝ կը զարմանաս, թե ինչպես կապրի և ինչո՛ւ անոթութենե չմեռնիք. բայց երբ իր ընթացքը քիչ մը քննես՝ կը զարմանաս, թե ինչո՛ւ միլիոնի տեր չըլլար։ Այս մասին բոլոր դրամագլուխն է յուր կրած հագուստն, զոր կը շինե՝ բարեկամներե նախ փոխ առնելով և հետո չվճարելով։ Բոլոր հարստությունն յուր վրա կը կրե, Պիասի աշակերտներեն է։ Այդ հագուստին տեր ըլլալուն պես՝ բարեկամե մը քանի մը դահեկան կը գտնե և կերթա թաղին ամենեն նշանավոր սրճարանին մեջ կը նստի։ Աչերը կը հառե սրճարանին դրանը, ուսկից անծանոթի մը մտնելուն կսպասե ճիշտ այն ձկնորսին պես, որ կարթը կը ձգե ջուրին մեջ և ձուկի մը գալուն կսպասե: Օտարական մը մտա՞վի անոր հետ իսկույն բարեկամ կըլլա, քովը կ՛երթա և կսկսի խոսակցության.


— Ե՞րբ եկաք, կը հարցունե անոր։


— Երեկ գիշեր եկա։


— Ես զձեզ տեղ մը տեսած եմ, զձեղ պիտի ճանաչեմ... բայց հիշողությունս քիչ մը տկար է ու...


— Կարելի է։


— Մարտիրոս աղային քեռորդիեն եք դուք։


— Ո՞ր Մարտիրոս աղային։


— Մարտիրոս աղա մը կար... սա ինքը... սա Մարտիրոս տղան, որ վերջը... վերջը բան մը եղավ։


— Վերջաբա՞ն մի եղավ...


— Վերջաբան մը եղավ, ըսին այն ատենները։


— Մարտիրոս անունով մորեղբայր չունիմ ես։


— Չունի՞ք մի։


— Չունիմ:


— Ո՞վ է ան ուրեմն, որ Մարտիրոս անունով մորեղբայր