Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տովը կապրինք, կուզեմ գործի մը ձեռն զարնել, բայց չգիտեմ թե ինչ գործ բռնեմ...


Այս պահուն տան սպասավորի կերպարանքով մեկը կը մտնե և ատենաբանին խոսքը կընդմիջե՝ անոր ականջն բան մը փսփսալով։


— Առաջ ինչո՞ւ իմաց չտվիք։


— Ինքն քսան ոսկի ուզած էր, մենք ալ ձեր մեծապատվութենեն այնքան ուզեցինք։


— Տեր ողորմյա... հիմա ի՞նչ ընելու է... Վալաթիա գնա՛, սենյակը բաց...


— Մարդը հիմա կուզե, վասնզի վար չպիտի իջնա և հոս մեկու մը պիտի տա եղեր։


— Ճաթելո՛ւ բան...


— Ի՞նչ կա, կը հարցունե օտարականը։


— Ոչինչ, քսան ոսկինոց հայելի մը ապսպրած էի, մարդն երեսուն ոսկինոցեն բերած է և հիմա տասն ոսկի ալ կուզե. չսպասեր ալ, որ սպասավորը Ղալաթիայեն երթա բերե... սա եվրոպացիները զարմանալի մարդեր են...


— Եթե կընդունիք՝ ես տամ և ժամե մը ինձի կուտաք։


— Չէ, շէ, ի՞նչ ըսել է, ամոթ բան է. մանավանդ թե ես չեմ սիրեր փոխառություն ընել։


— Ի՞նչ վնաս ունի. ժամվան մը փոխառության խոսքը կըլլա՞... եկուր պարոն, ա՛ռ...


— Աս մեծ ամոթ եղավ շիտակը։


— Վնաս չունի։


— Մինաս, շուտ ըրե, Վալաթիայեն տասն ոսկին բեր։


— Շատ աղեկ։


Սպասավորը կը թռի։


— Ներումն կը խնդրեմ, բարեկամ։


— Զարմեր։


— Ի՞նչ բանի վրա կը խոսեինք։


— Գործ մը բռնելու վրա։


— Այո՛, կուզեմ գործի մը սկսիլ. բայց կը վախնամ, որ