Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գեղիս կիներն ընդհանրապես գեղեցիկ են, պարկեշտ և միանգամայն ազատ։ Ասոնք կաշխատին կամ մետաքս քաշելով կա՛մ զինվորականի ճերմակեղեն կտրելով։ Պտույտը շատ կը սիրեն։ Հոս միայն ապօրինավոր ամուսնություններ տեղի կունենան, օրինավոր ամուսնությունն արգիլված է, և գյուղը լի է ամուրիներով։ Ամեն անոնք, որ աղջիկ կը փախցունեն՝ հոս կուգան ապաստանելու։


Հազարի չափ տուն կա հայու, եթե յուրաքանչյուր տունեն ամեն օր մեյմեկ հոգի թաղային խնդիր հարուցանե՝ ամեն օր 2,77 խնգիր կունենա թաղը։


Ներքին բերքն է մայրապետներ և հայրապետներ:


Բժիշկները շատ կը գովեն գեղիս օդը. բժիշկներու վկայութենեն կրնաք մակաբերել անշուշտ, որ գյուղս առատ հիվանդներ կը մատակարարե Ասկղեպիոսի աշակերտներուն։