Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երիցագույն բնակիչ և հյուրասեր մարդ մը, որ Թաղական Խորհրդո ալ անդամ է։


— Ասապա էֆենտիրն ալ գետինները կը քալե՞ն։


— Չէ՛, անոր գետինները ծույլ են, բնավ չեն շարժիր և կը մնան ուր որ են։


— Կիրակի առավոտները չընարին տակը կերթան կղզվույն բնակիչները, որք ձմեռը քառասուն տունե և ամառը վաթսուն յոթանասուն տունե կը բաղկանան։ Հոս ձմեռը երեսունի չափ տուն կա հայու։ Անցյալները կղզեցվույն և թաղականին մեջ վեհ մը ծագեցավ, որ հաշտությամբ վերջացավ։ Երեսուն աշակերտի համար երկու վարժարան կա, մին թաղային և մյուսը մասնավոր։ Թաղային վարժարանը կը կառավարվի բարի քահանայե մը, որ եկեղեցվույն ալ քահանան է, և աշխատող դասատուե մը, որ եկեղեցվույն ձայնավորն է: Այս վարժարանին մեջ Եղիշեն թարգմանող աշակերտներ կան, ինչպես նաև Ավետարանը հասկցող աշակերտուհիներ։ Մասնավոր վարժարանին ալ դասատու տնօրեններն են երկու պարկեշտ եղբայրներ, որք կը մրցին թաղային վարժարանին հետ։ Երեսուն աշակերտի համար երկու վարժարան... հառաջադիմության նշան չէ այս...


Կղզվույն բնակիչներն եկեղեցի չեն երթար, անոնց միայն մտմտուքն է, թե ինչպես կարելի է տասը փարա արժեք ունեցող մեկ բանր քառասուն փարայի ծախել։ Ամառվան եղանակն անցունելու համար կղզի գնացողներուն ալ միայն մտմտուքն է, թե ինչպես ընեն, որ կղզվույն բնակիչներուն հետ առևտուր չընեն։ Ասոր համար է, որ անոնք իրենց միսը, եղը, պանիրը, հացն ու ջուրը Պոլսեն կը տանին իրենց հետը։


Հոս բնավ շուն չկա. փողոցներու մեջ կատուները կը պտտին և տուներու մեջ ալ մուկերը։ Կղզվույն մեջ առատ կով կա, բավական էշ ալ կը գտնվի, ինչպես նաև այծեր։ Այս կովերն, էշերն և այծերն կանանչ խոտ և ծառ չեն թողուր կղզվույն մեջ։ Եթե լուսին չեղած գիշեր մը կղզվույն մեջ պտտելու ելնես՝ կովերը մազերդ կը փրցունեն, մարգագետին կար-