Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թաղիս մեջ իբր հարյուր քսան տուն կա հայու։ Օդափոխության համար այլևայլ թաղերե հոս կուգան ամառներն և տենդ առնելով ետ կը դառնան։


Գյուղիս տենդը շատ գլխացավ կուտա. երեք օրը անգամ մը կը բռնե, իմ Պտույտիս պես, որ երեք օրը անգամ մը կը հրատարակվի...:


Շատերն ալ գինի առնելու համար կուգան և առանց գինովնալու չեն վերադառնար։