Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինձի կես օխա առնեիք. քանի փարա է նե՝ վերջը կուտամ:


— Աղեկ, բայց...


— Բայց գիտե՞ք, ուսկից պիտի առնեք. Ղալաթա Մոմխանե մեկը կա, հոն գացեք, Ստեփաննոս աղայի համար կսեք, իմ էնֆիյեյես թող տա, նայե՛ որ չխաբվիս։


Թորոս աղան քսակը փող մանգամ չունի, ուրիշ ձևով մը կուզե հասկցնել այդ հրամանին անգործադրելիությունը, ուստի.


— Ներեցե՛ք, կըսե, այսօր չեմ կարող այդ կողմերն անցնիլ։


— Ատամ, քառասուն տարին անգամ մը բան մը աղաչեցի, ան ալ չես կատարեր. դուն բնավորությունդ բոլորովին փոխած ես, պամպաշխա բան մը եղեր ես։


— Կը ցավիմ որ...


— Գոնե Քում Քաբու իջի՛ր ու եկենիս ըսե որ ան առնե ու քեզի տա, որ բերես, բայց ստակը դուն տուր, եկենիս քով պելքի ստակ չգտնվիր։


— Ժամն արդեն ութ եղավ, Թորոս աղա, կըսե ուրիշ մը, առնողն առավ, ծախողը ծախեց, ասկեց ետքը երթաս, ի՞նչ պիտի ընես, եկուր քեզի հետ բարթի մը թավլու խաղանք:


— Աս ավելի աղեկ կըլլա, կը հարե Ստեփաննոս աղան:


— Ո՛չ, ո՛չ, պետք է որ երթամ, կըսե Թորոս աղան և զբոսարանեն դուրս կը նետե ինքզինքն երթալու համար... շուկա, ո՛չ, առանձին տեղ մը գտնելու և քիչ մը հայհոյելու համար. Մշակի խմբագրատունն գոնե մոտ ըլլար...։


Շաբաթ օր է, պիտի ածիլվի Գասպար աղան։


Սափրիչի մը խանութը կերթա։


— Սանկ շուտ մը կածիլե՞ս ինձի, և մազերս ալ կը կտրե՞ս։


— Ինչո՞ւ չէ։


Գասպար աղան կը նստի աթոռին վրա։


Սափրիչն ատենական գործողությունները կատարելեն ետ.