Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ոսկորներն ջարդուբուրդ ըլլային, եթե գթասիրտ մեկն վարպետությամբ չազատեր զայն։


Բայց այս պերճախոսներեն ավելի սարսափելիները կան։


Պատմենք։


Սեդրաք աղան կոշկակարի մի խանութը կը մտնե։


— Բարեկամ, կըսե կոշկակարին, զույգ մը կոշիկ կուզեմ ապսպրել։


— Շատ աղեկ։


— Կոշիկներուն քիթը նեղ ըլլալու չեն։


— Հիմակվան մոտայեն չեք ուզեր ըսել է։


— Միայն կուզեմ, որ ոտքս կոշիկի մեջ կարենա շարժիլ, նեղ ոտքի աման չեմ ուզեր, որովհետև նասըր ունիմ։


— Գլխուս վրա, ձեզի անանկ կոշիկ մը շինեմ, որ թե մոտայի համաձայն ըլլա, և թե ձեր ոտքերը չսխմեն։


— Եթե կարենաս գոհ ընել զիս, միշտ քու խանութը կուգամ։


— Վստահ եղեք։


Կոշկակարը Սեդրաք աղային ոտքի չափը կառնե և կիմացնե, թե քանի մօրեն պատրաստ պիտի ըլլան կոշիկները։


Սեդրաք աղան քանի մօրեն կերթա կոշկակարին։


— Պատրա՞ստ են կոշիկներս։


— Այո՛, պատրաստ են։


Կոշկակարին աշակերտը Սեդրաք աղային կը ներկայացնե կոշիկները։


— Եղբայր, կըսե Սեդրաք աղան, ասոնք պզտիկ են։


— Ընդհակառակն՝ մեծ են։


— Ասոնցքիթերը նեղ են։


— Չեմ կարծեր, շատ լայն քիթերն այսօր մաքպուլ չեն, կաղաչեմ, անգամ մը ձեր ոտքն անցունեիք սա կոշիկները։


Սեդրաք աղան կը նստի։ Կոշկակարին աշակերտը քառակուսի տախտակ մը կը դնե Սեդրաք աղային ոտքերուն տակը։