Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քիչ մալ ճահտ ընես նե՝ կը լմննա, կերթա։


— Հոգնեցար նե՝ քիչ մը հոգնություն առ տե...


— Չեմ ուզեր, պե ատամ, թող տվեք հանեմ ոտքս, ճիգերս սըզլամըշ կըլլա կոր...


— Սան մը չէ, կանցնի։


— Հարյուր անգամ ալ ապսպրեցի, որ ես մոտա չեմ ուզեր, սարերուս հանգստությունը կուզեմ...


— Կոխե ոտքդ...


— Ի՞նչպես կոխեմ, ճանըմ, չեք հասկնար կոր որ ոտքերս կերին կոր, կարծես թե կրակի մեջ կոխած եմ... թո՛ղ տվեք, Աստվածնիդ սիրեր, սա ի՞նչ խոսք չհասկցող մարդոց հանդիպեցանք։


— Քիչ մալ ղայրեթ ըրե՛, էֆենտի։


— Ղայրեթնիդ ալ գետնին տակը անցնի, կոշիկնիդ ալ... թո՛ղ տվեք ոտքս, վազ անցա։


— Բարկանալու իրավունք չունիք, Սեդրաք աղա...


— Չունիմ, աղբար, չունիմ, դուք իրավունք ունիք բարկանալու, թո՛ղ տվեք սա ոտքս քաշեմ։


Կոշկակարն ումով բռնած է Սեդրաք աղային ոտքեն, որուն ինը տասներորդ մասը մտած է կոշիկի մեջ։


— Շատ բծախնդիր եք, Սեդրաք աղա։


Սեդրաք աղան կզգա, թե դերի բռնված Է, ուստի անձնատուր կ՝ըլլա կոշկակարին, որ յուր խումբովը կը հաջողի կոշիկներն անցնել յուր հաճախորդին ոտքերուն։


— Տեսա՞ր, ինչպես աղեկ եղավ... ոտքի վրա կայնե քիչ մը. օ՜հ... մինչև տուն երթաս նե՝ ոչ ցավ մը կը մնա, ոչ բան մը... սանկ քալե՛, նայիմ։


— Ի՞նչպես քալեմ, ճանըմ, նասըրներս կը ցավին կոր... հանեցեք սըվոնք։


— Քիչ մը խոսք մտիկ ըրե, Սեդրաք աղա, մինչև տուն գնա, ոտքերդ պիտի վարժվին ու...


— Քիչ մը լայնկեկ շինեիք նե՝ չէ՞ր ըլլար։


— Չըլլար, Սեդրաք աղաս, չըլլար, ամեն խանութ նամուս ունի, մենք մեր խանութին պատիվը չենք կրնար կոտրել