Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչպես եք, աղե՞կ եք։


— Փառք Աստուծո, Ենովք աղա։


— Տիկինը ի՞նչպես է։


— Աղեկ է։


— Օրիորդներն աղե՞կ են։


— Աղեկ են։


— Ողջ ըլլան. տղադ ի՞նչպես է։


— Շատ աղեկ է։


— Մա՞յրդ։


— Գեշ չէ։


— Մեծ մա՞յրդ։


— Հանգիստ է։


— Փեսան ի՞նչ կընե։


— Ինչընե։


— Ձեզի՞ է։


— Չէ:


— Դուք փեսին տո՞ւնն եք։


— Չէ։


— Ո՞ւր եք հապա։


— Մեր տունը։


— Շատ աղեկ, շատ աղեկ... Խահվե մը ապսպրել տայիր ինձի, որովհետև հոգնած եմ։


— Շատ աղեկ։


— Չե՞ս ըսեր, մեր պզտիկ շունը յավրուլամիշ ըրավ երեկ գիշեր։


— Կընե յա՛։


— Մեկ հատը ձեզի պիտի տանք։


— Շնորհակալ եմ։


— Բայց քիչ մը մեծնան տե, անանկ։


— Շատ լավ։


Հաճախորդդ մեկնելու շարժումներ կընե. նշտնացի կը պատասխանես իրեն, որ քիչ մը համբերե։ Կը բարկանաս, բայց քաղաքավարությունը չներեր, որ Ենովք աղան վռնտես։