Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիզ հյուրն մեզի մի՛ նայիր, եթե անոթի ես, ըսե՛, ուտենք, մեզի համար հոգ չէ։


— Քա ճանըմ կեցի՝ հելե քիչ մը երեսը տեսնանք, ան ալ հանգստանա քիչ մը, ու վերջը կուտենք, Աստծո տվածեն հարկավ բան մը պիտի գտնենք ուտելու, անոթի չպիտի մնանք յա. ամա ի՞նչ ընենք, Գամիկ աղան կերակուրներուս չպիտի հավնի եղեր, միսաֆիր ումտուղունու եմեզ, պուլտուղունու եեր, հա՜ հա՜ հա՜, անանկ չէ՜ մի ամա Գամիկ աղա, շիտակը զրուցե՛, դուն շիտակը խոսող մարդ մ՝ես, հա՜ հա հա՜, վայ Գամիկ աղա, վայ։ է, վայ, Գամիկ աղա, վայ, Գամիկ աղան յապանճի չէ քի վախնամ, որ երթա ուրիշ տուներ մեր կերակուրը ավրե. Գամիկ աղան թեքլիֆսիզ է, այսօր չպիտի ճանչնանք զիրար յա՛. ոտքդ պաքնեմ, Գամիկ աղա, իրավունք չունի՜մ մի, ամա... ասանկ հեե՛, Գամիկ աղա, այս գիշեր հոս պիտի գաս եղեր, բարի եկար, հազար բարի, ամեն օր հրամմե, մեր դուռը բաց է. է՛, տահա ինտո՜ր եք նայինք, ի՜նչ կա, ի՜նչ չիկա նայինք, դրացիներնիդ ի՜նչպես են, Եպրոս հանըմը ի՜նչպես է, Մաքրուհի հանըմը նշանվեցա՜վ մի... Թորոս սպան գործ մը գտա՜վ մի... հավերը մորթեցի՜ք մի, ո՜ր մեկը հարցնեմ, չիյտեմ քի. քեզի տեսա նե, կարծես քի գանձ մը գտա, վայ, Գամիկ աղա, վայ, այս գիշեր պիտի գաս եղեր, ինչո՜ւ համար օղի չես խմեր կոր։ Գամիկ աղա... մի՛ խմեր, ես զոր չեմ ըներ, ինտոր խուզես նե, անանկ ըրե, քեֆդ նայե, սանկ հանգիստ նստե, կ՝աղաչեմ, կռնակդ բարձին տուր... կ’ուզես նե, հենվե, էնթարի մը բերեն, բապուչ բերեն... ասանկ հա, վայ, Գամիկ աղա, վայ, էհ, ապրիս, ողջ մնաս։


— Կնիկ, թող չես տար, որ քիչ մ՝ալ ես խոսիմ։


— Տեր ողորմյա, բերանդ ո՜վ բռնած է... վայ, Գամիկ աղա վայ, շատոնց է տեսած չունիմ տե, ուրախությունես ինչ ընելիքս չեմ գիտեր կոր... անոթի ես նե՝ նստինք սեղան։


— Գեշ չըլլար։


Գամիկ աղան երկար շունչ մը կառնե։


— Աղջիկներ, պրիզոլան կրակի վրա դրեք, ձուկն ալ տապկեցեք...