Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սանկ, պատասխանեց Զաքար աղան։


— Նանկ, հարեց Կիրակոս աղան կտրուկ կերպով մը։


— Վայրկյան մը ներեցեք ինձի, ըսավ Ղուկաս աղան նո- րեկներուն և Մերկեր աղային դառնալո՝ ավելցուց. կարճ կա- պենք այսօր, ուրիշ օր մը երկար բարակ կը պատմեմ քեզի Բարաղամ աղան...


— Վա՜յ, հո՜ս ալ Բարաղամ աղա, պոռաց Կիրւսկոս աղան։


— Աղբար, քառսուն անգամ ալ ես մտիկ ըրած եմ, հա- րեց Զաքար աղան։


— Մերկեր աղան չիյտե։ Այս Բարաղամ աղան ճիշտ քեզի պես իրիկուն մը դրան առջև աթոռի վրա նստած Էր։ Մեյ մալ կը տեսնե, որ սիրած բարեկամներեն մին կանցնի, ոտք կելնե, խնդումով քիչ մը կը խոսակցի հետը ոտքի վրա ան- շարժ և հետո բարեկամին երթաք բարով կըսե ու նստիլ ուզելով կռնակի վրա իյնալ մը կիյնա, որ ոտքերը կը տնկվին, ֆեսը մեկ կողմ կերթա, հողաթափներն օդի մեջ գլտորելով գետինը կիյնան։ էհ, որո՞ւ քով հոգի մնաց որ, խնդալեն կը ջարդվեինք, Աստված լուսավորե հոգին, ես երկու կողերս բռնած, կռնակս պատի տված՝ խնդալեն մարելիք եկավ վրաս. դիմացի տուներեն կնիկներն ըսես նե, Աստված լուսավորե հոգին, անանկ քահքահով կը խնդային, որ փողոցը կը թնդացնեին։ Ողորմած հոգին, տեր Աստված ի դասս սրբոց դասեսցե, գլուխը վեր առավ սանկ և չորս կողմը նայելով, ինքն ալ սկսավ խնդալ «Ամեն գործին մեջ խեր մը կա» ըսելով։ Սպասուհին սեղանը պատրաստած ատեն՝ աթոռին մեկը պակսեր է, և դռան առջին տեսնելով զայն առեր, տարեր է։ Լուսահոգին, տեր Աստված, ի դասս հրեշտակաց ընկալցի, կարծեր է որ... հա, հա, հա, հա՜... կարծեր է որ հա, հա, հա... քանի կը հիշեմ, չեմ կրնար խնդալս բռնել, կարծեր է, որ աթոռը տեղը դրած է։ Ասանկ մարդ մէր Բարաղամ աղան, Աստված ողորմի հոգուն։


Մերկեր աղան հարկադրվեցավ խնդալու պես ընել։


— Էյ ընկերներ, ձեր միտքը կը հասկնամ, ըսավ պատ—