Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլաս։ Քեզի բան մալ ըսեմ, ես գացած տեղս թե որ քիչ մը սանկ պաղ ընդունելություն գտնամ նե, կառնեմ, կը քալեմ, ես անանկ բաները սիրտս կը դնեմ, հասկցա՞ր, անոր համար կըսեմ, որ կամ գնա՛ պառկե, կամ քիչ մը ջուր խմե, որ քունդ փախչի։


Պատասխան չընդունիր Ղուկաս աղան, վասնզի քնացած Էր. Մերկեր աղային գլուխը մեկ մասդին, մեկ մանդին երեբալեն հետո բարձին վրա հանգչած էր։


Ժամը մինչև իննուկես կը խաղան երեք ընկերներն։ Հետո քիչ մալ կը խոսին և կ՛արթնցնեն Մերկեր աղան, որ մնաք բարով ըսեն իրեն։


— Ներեցեք, Մերկեր աղա, կըսե նախ Ղուկաս աղան, այս գիշեր ձեզի անհանգիստ ըրինք քիչ մը։


— Որչափ որ նեղություն տվինք նե՝ ներեցեք, կերկրորդե Զաքաը աղան։


— Մեզի համար քնատ մնացիք, կ՛երրորդե Կիրակոս աղան։


— Անհանգիստ չեղա, կը պատասխանե Մերկեր աղան։


— Մեյմեկ խահվե խմենք պիտի ըսեի, բայց ժամանակն ուշ է, կըսե Ղուկաս աղան։


— Այո՛, այո՛, ուշ է, երթանք, կը պատասխանեն ընկերները:


— Երթանք, կը կրկնե Ղուկաս աղան և ընկերներուն դառնալով՝ խոսք կուտաք վաղը գիշեր հոս գալու, որ ձեզի քատայիֆ մը շինեմ։


Մերկեր աղան կայծակնահար կըլլա երկրորդ անգամ։


— Մերկեր աղան ալ կամաց կամաց կը վարժեցնենք գիշերները նստելու, այո, այո, վաղը խորհինք ու բան մընենք գիշերը։ Բայց, Մերկեր աղա, մենք լապտեր չունինք... կարծեմ կանձրևե կոր, հովանոց ալ չունինք... լաստիկներս ալ չհագա... տեսա՜ր մի հիմա ըրածս։


— Մերկեր աղայեն առ աս գիշեր ու վաղը տուր, կըսեն ընկերները։


— Ուրիշ ճար չկա։