Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դուք վաստկեցաք... լավ... տո՛ւր նայինք։


— Առե՛ք։


— Աս ինչ անճոռնի թուղթեր տվեր ես աղբար, կարգես զատեր զատեր, գեշ թուղթերը տվեր ես։


Դուք կտրեցիք։


— Չեմ ըսեր թե ես չկտրեցի... խաղացե՛ք։


— Վերուցե՛ք։


— Աս ի՞նչ գեշ թուղթ կը քաշեմ կոր, աղբա՛ր:


— Բիքա քոզ... քառասուն։


— Աղեկ թուղթերը դուն ես առեր։


— Չորս ասո... հարյուր...


— Գիտեմ իմ բախտս։


— Բիքա տամա քառո ֆանթի... հիսուն։


— Ասչափ աղեկ թուղթ քաշել... առաջին անգամն է, որ կը տեսնամ կոր։


— Երկու հարյուր հիսուն...


— Վայ, շունշանորդի թո՛ւղթ, վայ...


— Երկու հարյուր հիսուն...


— Ո՞րչափ գրեցիր աղբա՛ր... յոթը հարյուրի մոտեցեր ես... դեռ նոր սկսանք խաղալ, կաղաչեմ, ուշադրություն ըրե..։


— Քու առջևդ կը գրեմ կոր, եղբա՛յր... չորս ասո... հարյուր...


— Վայ, թշվառական թո՛ւղթ, վայ... քսան, հելե քսան մը բացինք... օրհնյալ է Աստված։


— Երկու հարյուր հիսուն։


— Պե աղբար, քիչ մը կամաց խաղա՛, որ ես ալ տեսնամ, ինչ է ան, զըվըր ղըվըր երկու հարյուր հիսուն կըսես, կը բանաս... ինչո՞ւ համար երկու հարյուր հիսուն կըլլա կոր եղեր... ի՞նչ ըսել է... զաթը իմին թուղթս գեշ կուգա կոր...։


— Հինգ հարյուր...


Տիմոթեոս աղան ձեռքի թուղթերը սեղանին վրա կը նետե և Աբրահամ աղային դառնալով՝


— Քեզի կամաց խաղա՝ ըսինք, աղբար, մախսուս զիս