Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Առե՛ք:


— Սա պոշ թուղթերը տանք նայինք։


— Հրամմեցե՛ք։


— Նայինք այս անգամ ինչ քող պիտի բացվի։


— Դեռ հայտնի չէ։


— Կարծես միշտ միևնույն թուղթերն են։


— Քառո քոզ... քառասուն...


— Կենե սկսավ։


— Ութսուն...


— Անգամ մը սկսի նե՝ վերջը չբերեր որ...


— Ինձի ալ, կարծես քի, ինատընա աղեկ թուղթ կուգա կոր...


— Ատանկ է, մեկ կողմին գեշ գա նե՝ մյուս կողմին աղեկ կուգա։


— Հարյուր...


— (Ձեռքերը բանալով) Այս ո՜րչափ թուղթ, աղբար... այսչափ թուղթով մամիկս ալ կը խաղա իմին...


— Երկու հարյուր հիսուն... զարմանալի է այս թուղթը...


— Անանկ է... աճեմիին աղեկ թուղթ կուգա կըսեն, այն թուղթը ինձի գա նե, քսան չես կրնար գրել դուն։


— Ճիշտ է...


— Տիմոթեոս աղա, սա թուղթը նետե՛, կըսե Տիմոթեոս աղային քովը նստողներեն մին։


— (Թուղթերը նետելով և պոռալով) Մի՛ խառնվիք, աղբար, մի՛ խառնվիք պե, մի՛ խառնվիք պե... զաթը ինձի գեշ կուգա կոր, դուրսեն մի՛ ըսեք...մի ըսեք պե... մի ըսեք պե... մի՛ խառնվիք պե... քանի անգամ կըսեն մեկ խոսքը, աղբա՛ր... մի խառնվիք պե... էոֆ... ասոր համար է որ բազմության մեջ խաղալ չեմ ուզեր ա՛։


— Երկու հարյուր հիսուն...


— Ի՜նչ, երկու հարյուր հիսուն պե, դուն ալ... թուղթը ես պիտի քաշեի...


— Ես պիտի քաշեի...


— Ինչ շուտ երկու հարյուր ըրիր...