Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա կընե նե, քիչ մը սայղը ըրե՛ք, մեղքցե՛ր ինձի, ինձի այ մեղք է, քա վայ պանա։


— Գնա՛, տիկի՛ն, գնա', հոգ մի՛ ըներ։


Աբրահամ աղան բերանը չբանար, որովհետև մարդիկ կան, որ երբ բարկանան, չեն կրնար խոսիլ, քիչ մ՝ալ կը նստի և հետո կը մեկնի, սակայն ուխտ կ՝ընե, որ մեյ մալ մեկու մը հետ չխաղա, մինչև որ թաղին Թաղական Խորհրդեն տրված վկայագիր մը չներկայացվի իրեն:


Աթանաս աղան կոշտ մարդ մը ճանչցված է: Բայց գիտե՞ք Աթանաս աղան ինչու համար կոշտ մարդ մը ճանչցված է։


Աթանաս աղային կոշտ մարդ մը ճանչցված ըլլալուն գլխավոր պատճառը սա է, թե Աթանաս աղան չհաճիր, որ երիտասարդները, մանավանդ իրեն անծանոթ երիտասարդները չափազանց մտերմությամբ վարվին յուր կնոջը հետ և հոժարություն ունենան ամեն առթիվ ծառայություն մատուցանել յուր կողակցին: Պետք չէ ասկից հետևցնել սակայն, թե Աթանաս աղան նախանձոտ է կամ Աթանաս աղան կնոջը հավատարմությանը վրա կասկած ունի, բնավ երբեք։ Աթանաս աղային, վերջապես, հաճո չթվիր, երբ երիտասարդ միրմե ավելի անձնանվիրություն ցույց կուտա յուր տիկնոջը։ Պատճա՞ռ: Թերևս ինքն ալ չգիտեր և թերես կը վախնա իսկ պաճառ մը փնտրելու։


Եվ եղավ, որ գիշեր մը քանի մընտանիքներ այցելություն ըրին Աթանաս աղային, Աթանաս աղան, այր հյուրասեր, ընդունեց հյուրերն այն պատվով, որուն արժանի էին։ Քանի մը վայրկյան հետո դուռը զարնվեցավ, բացվեցավ, և քսանչորս տարեկան երիտասարդ մը, Աթանաս աղային անծանոթ, ներս մտավ սենյակեն և երկու ծունկերն իրարու կցելով, գլուխն մինչև գետինը խոնարհեցնելով, բարևեց ներկաները և թիկնաթոռի մը մեջ ընկղմեցավ՝ ոտք ոտքի վրա դնելով: Այս երիտասարդն, որպես վերջեն հասկցվեցավ, Աթանաս