Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետ անոր այսպես վարվիլը տեսնամ, ի՞նչ մեղքս պահեմ, կը գայթակղիմ...


— Պարի տղան մտքեն անցունե անանկ բան մը...


— Սանքի ուրիշի կնոջ մը հետ այսպես վարվիլը տեսնամ նե, կըսեմ կոր ես, դուն չհասկցար... բայց ինչ որ ալ ըլլա, վայլուն բան չէ։


— Պոշ խոսքեր...


Աթանաս աղան խնդիրը փափուկ կը գտնե և կը լռե։


Հետևյալ գիշերն Աթանաս աղան և յուր տիկինը կընթրեին: Հանկարծ Միհրան երևցավ անոնց։


— Բարիկուն, տիկին, բարիկուն, Աթանաս աղա, ձեզի առնելու համար եկա, այս գիշեր հորաքրոջս տունը պիտի երթանք, քիչ մը ժամանակ անցունելու։


— Շնորհակալ եմ, բայց ժամանակ չունիմ այս գիշեր, պատասխաներ Աթանաս աղան։


— Անկարելի է, մինչև որ ձեզի չառնեմ, չեմ երթար։


— Սարսափելի սանճի մը ունիմ։


— Ատ ուրիշ։


— Այո՛, սարսափելի սանճի մը։


— Իրավունք ունիք։


— Այո՛, սարսափելի սանճի մը։


— Ատոր ըսելիք չունիմ։


— Այո՛, սարսափելի սանճի մը. ի՛նչ է չիյտեմ։


— Հանգիստ ըրեք ուրեմն այս գիշեր։


— Այո՛, սարսափելի սանճի մը, նստելու իսկ ժամանակ չունիմ, երթամ պառկիմ պիտի, սարսափելի սանճի մը։


— Գացեք, պառկեցեք, ես տիկինը կառնեմ, կը տանիմ, հոգ մի ըներ, վերջն ալ կը բերեմ. Աթանաս աղա, դուն հանգիստդ նայե։


— Ան ալ չկրնար գալ, ան ալ սարսափելի գլխու ցավ ունի։


— Դուրս ելլալուն պես գլխու ցավը կանցնի։


— Չանցնիր։


Տիկինը ձեռնպահ է։


— Գոնե տիկինն առնեմ, տանիմ պիտի։